top of page

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը գնահատել եմ, որպես հարված խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ The Telegraph-ին

Feb 11, 2024
1 min read

«Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես հրապարակային գնահատել եմ, որպես հարված խաղաղության գործընթացին»,-բրիտանական The Telegraph-ին տված հարցարզրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ հարվածն ինքնին առանձին վերցրած գործընթաց չէ։«Այն սկսվել է  առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից»,-ասել է Փաշինյանը:

Հարցին, թե ինչու է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են։ Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»:

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն այն հնարավոր կհամարի։

1/2905
bottom of page