top of page

Լիվերպուլը գոլառատ խաղում հաղթեց Նորվիչին

Jan 28, 2024
1 min read

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլն» ընդունել էր «Նորվիչին»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդյան թիմի հաղթանակով՝ 5։2 հաշվով։

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կյորտիս Ջոնսը։ 6 րոպե անց Բենժամին Գիբսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը։ 28-րդ րոպեին Դարվին Նունյեսն առաջ մղեց տանտերերին։

53-րդ րոպեին Դիոգու Ժոտան հաշիվը դարձրեց 3։1։ 10 րոպե անց տանտերերից աչքի ընկավ նաև պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։ 69-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Բորխա Սայնսը։

Հանդիպման վերջնամասում հաշիվը խոշոր դարձրեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ռայան Գրավենբերխը։

1/2905
bottom of page