Գերմանիան պատրաստ չէ պաշտպանվել ռուսական սպառնալիքից. պաշտպանության նախարար
Գերմանիան պատրաստ չէ պաշտպանել իրեն անվտանգության խնդիրներից, որոնց կբախվի Եվրոպան ապագայում, նախազգուշացրել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրել է The Telegraph բրիտանական պարբերականը։
Պիստորիուսը, որը հաճախ է Գերմանիանյին կոչ արել «պատրաստ լինել պատերազմի» այն ժամանակվանից, երբ մեկ տարի առաջ զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստվի «Ռուսաստանից եւ այլ գործող անձանցից բխող սպառնալիքների դիմակայությանը»։
«Պատրա՞ստ ենք մենք արդյոք պաշտպանել այս երկիրը արտակարգ իրավիճակում։ Եվ ո՞վ ենք մենք։ Այս բանակռիվները պետք է անցկացվեն»,- դիմել է նա Համբուրգի ռազմական ակադեմիայի ստաժոր-զինվորներին։
Պիստորիուսը նաեւ նախազգուշացրել է, որ խաղաղությունը Եվրոպայում «այլեւս անվերապահ համոզմունք չէ՝ ավելացնելով, որ Բունդեսվերի դերը փոխվել է անվտանգության փոփոխվող մարտահրավերների ֆոնին, որոնց բախվում են Գերմանիան եւ ՆԱՏՕ-ի գծով այլ դաշնակիցներ։
«Գերմանիան ավելի ուժեղ եւ ակտիվ խաղացող է անվտանգության քաղաքականությունում, այդ թվում ռազմական առումով»,- ասել է նա։