top of page

Ադրբեջանը մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացրել է որպես «հին թուրքական ամրոց»․ Ոսկանյան

  • Jan 31, 2024
  • 1 min read

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դեռևս 2006թ. հրատարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրք կոչեցյալից ընդամենը մի լուսանկար է, որում մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացված է որպես «հին թուրքական ամրոց»։ 

Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում՝ դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ»։

bottom of page