top of page

Մասկը նշել է երկու միլիոն Tesla ավտոմեքենաների հետկանչման պատճառը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 3, 2024
  • 1 min read
ree

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատմել է, որ իր Tesla ընկերության կողմից մեքենաների հետկանչը ենթադրում է էկրանի վրա մի քանի պիքսելների փոխարինում, և խնդիրները կարող են լուծվել հեռակա կարգով. փոխանցումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը։



Ուրբաթ օրը ԱՄՆ Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարել է,  որ Tesla-ն հետ է կանչում 2012 թվականից արտադրված ավելի քան 2 միլիոն ավտոմեքենա, ներառյալ Cybertruck-ը, քանի որ նախազգուշացման ցուցիչների տառատեսակը չափազանց փոքր է:



«Այս «հետկանչը» տառացիորեն էկրանի մի քանի պիքսել փոխելու է՝ որպես անլար թարմացման մի մաս: Այս հնացած ստանդարտի համաձայն՝ հեռախոսները «կանչվում են» մի քանի շաբաթը մեկ»,- գրել է նա X սոցիալական ցանցում: 

1/2379
bottom of page