Ավելի լավ կլիներ, որ Պեկարովան հարց հնչեցներ՝ «ե՞րբ է ՀՀ-ն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»․ Հաջիզադե
Jan 31, 2024
1 min read

«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը զերծ մնար հայկական կեղծ խոսույթների վրա հիմնված հարցերի մեկնաբանումից»(չակերտները՝ Tert.am)։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե «ե՞րբ է ՀՀ-ն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»։
Նշենք, որ Մարկետա Պեկարովան այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ՝ Ալեն Սիմոնյանի հետ։




















