top of page

Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 25, 2024
  • 1 min read

Ես զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ հիմա պետք է լիներ։ Իմ զգացողությամբ ավելի վատ վիճակում է։

Այս մասին Կառավարութան նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ավտոճանապարհների և պետական տուրքի մասին» օրենքների փաթեթների քննարկման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ պետք է կատարվի նաև ճանապարհների որակի աուդիտ։

Վարչապետի խոսքով, երբ ինքը մեքենա է վարում և ճանապարհորդում Հայաստանի ճանապարհներով, այդ ժամանակ որպես վարորդ նկատում է մի շարք խնդիրներ։

«Մենք պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը։ Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, որը մեր բեռնատարների գերբեռնվածությունն է։ Սա էլ է մեր լուծելու հարցը, քանի որ այդ ճանապարհը նախատեսված չէ նման ծանրության բեռնատարների համար։ Սրա համար էլ ճանապարհներին կշռեքներին դրեցին, մարդիկ ձերբակալվեցին, քրեական գործեր հարուցվեցին։ Չգիտեմ՝ դատվում են, թե չեն դատվում, թե էլի փոշմանել ենք և բաց ենք թողել»,- ընդգծեց Փաշինյանը և հավելեց, որ այս հարցերի փաթեթն անհրաժեշտ լուծման կարիք ունի։

1/2508
bottom of page