top of page

Իսրայելը չի ​​հրաժարվում իր նպատակից․ Նեթանյահու

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Իսրայելը չի հրաժարվի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերացման նպատակից և կհասնի «լիակատար հաղթանակի», ներառյալ Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների վերադարձը։

Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի բանակի Գազայի դիվիզիայի զոհված զինվորների հիշատակին ծառատունկի արարողության ժամանակ, հաղորդում է վարչապետի աշխատակազմը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պարտավորվում ենք հասնել ամբողջական հաղթանակի: Լիակատար հաղթանակը նշանակում է ՀԱՄԱՍ-ի լիկվիդացում և բոլոր առևանգվածների վերադարձը: Մենք չենք հրաժարվում այդ նպատակից», - հայտարարություն է տարածել վարչապետի գրասենյակը:

1/2382
bottom of page