Ֆրանսիայում ցուցարարները մտել են Լուվր և ապուր լցրել Դա Վինչիի «Մոնա Լիզայի» վրա
- Investigative journalist

- Jan 28, 2024
- 1 min read

Բողոքի ակցիայի մասնակիցները Լուվրում ապուր են լցրել Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցի վրա, որը պաշտպանված է ապակով, հայտնում է BBC-ն։
Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի 16-րդ դարի նկարն աշխարհի ամենահայտնի արվեստի գործերից է։
Այն գտնվում է զրահապատ ապակու հետևում, ուստի դժվար թե վնասված լինի:
Երկու ցուցարարները, որոնք ապուր են լցրել նկարի վրա, ասել են, որ պահանջում են «առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի» իրավունք՝ կրկնելով. «Մեր գյուղատնտեսական համակարգը հիվանդ է»։
Ֆրանսիայի մայրաքաղաքում վերջին օրերին տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաները, որոնք կոչ են անում դադարեցնել վառելիքի գների աճը և հեշտացնել կանոնակարգերը․ ուրբաթ օրը նրան ք փակել էին Փարիզ մտնող և դուրս եկող առանցքային ճանապարհները:
Մոնա Լիզան գտնվում է պաշտպանիչ ապակու հետևում 1950-ականների սկզբից, երբ այն վնասվել էր այցելուի կողմից, որը նկարի վրա ծծմբաթթու էր լցրել։
2019 թվականին թանգարանը հայտարարել էր, որ նկարը պաշտպանելու համար ավելի թափանցիկ զրահապատ ապակի է տեղադրել:
2022 թվականին «լավագույն կյանքի պայքարի» մեկ այլ մարտիկ տորթ է նետել նկարի վրա՝ կոչ անելով մարդկանց «մտածել Երկրի մասին»։




















