«Էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է». Միրզոյան
- Investigative journalist

- Jan 23, 2024
- 1 min read

ԱԳՆ-ում ընթացող ասուլիսի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, ինչպես նաև այդ երկրում սպասվող ընտրություններին, ասել է. «Կարծում եմ` էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է. այն հռետորաբանությանը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը։ Ավելին, նույն հարցազրույցում մենք լսեցինք տարածքային անթաքույց պահանջներ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ, տեսանք՝ ինչպես են ՀՀ այս կամ այն քաղաքաները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով»:




















