Ինչպես են մեգա-միլիոնատեր հայտնիներն անվճար բնակարաններ «մուրում» Մայամիի ամենաշքեղ նոր շենքում
- Investigative journalist

- Jan 26, 2024
- 2 min read

Կառուցապատող Գիլ Դեզերը, ով Ֆլորիդայում կառուցել է Porsche և Bentley ապրանքանիշի աշտարակներ, ասում է, որ հայտնի մարդիկ և մեգահարուստները հաճախ անվճար բնակարաններ են խնդրում:
Ռեփեր Future-ը 7,5 միլիոն դոլար արժողությամբ սեփականություն է գնում Սաննի Իլզ Բիչում գտնվող Dezer's Bentley Residences-ում, որն ունի մասնավոր լողավազան եւ 1500 քառակուսի ոտնաչափ տարածքով «երկնային ավտոտնակ», որը նույն հարկում է եւ նախատեսված է չորս մեքենաների համար։ Սակայն որոշ աստղեր ութանիշ զեղչեր են պահանջում: «Ես անընդհատ զանգեր եմ ստանում հայտնիներից, որոնք ասում են. «Դու պետք է ինձ բնակարան նվիրես»,-Page Six-ին ասել է Դեզերը,-«Սակայն Future-ն այլ էր»,-հավելում է նա,-«Նա ջենտլմենի պես մոտեցավ ինձ ու ասաց՝ լավ գին կասե՞ս։ Մյուսները ցանկանում էին անվճար այդ ամենն ունենալ, իսկ ես խոսում եմ մեգա միլիոնատերերի մասին: Սա խելագարություն է»:
Bentley-ի շենքը 62 հարկանի աշտարակ է, որը բաղկացած է 216 բնակարանից․ դրա կառուցումը նախատեսվում է ավարտել 2027 թվականին: Բնակարանները սկսվում են 5,65 միլիոն դոլարից և ունեն հարմարություններ, ինչպիսիք են տաքացվող հատակը, տան սաունաները, բացօթյա ցնցուղները և պատշգամբի լողավազանները:
Նախկինում կառուցապատողը Post-ին պատմել է իր արտոնագրված կայանման համակարգի մասին, որը նախատեսված է այն բնակիչների համար, ովքեր գնահատում են գաղտնիությունը: «Dezervator-ը ձեզ և ձեր մեքենան անմիջապես կառաքի ձեր բնակարան. դուք կարող եք տեսնել մեքենաները ձեր հյուրասենյակից՝ ավտոտնակի ապակե միջնորմի շնորհիվ», - ասել է նա: «Սա եզակի համակարգ է, և հենց դա է դրդել շատերին գնել այն: Մյուս շենքերում սպասավորները գիտեն, թե ով է գալիս ու գնում։ Սա ավելի անձնական է», - կիսվել է նա:
Ակնհայտ է, որ Future-ի գնումը հետաքրքրություն է առաջացրել այլ աստղերի մոտ: «Քանի որ արդեն լուրեր են տարածվել, թե ով է բնակվելու շենքում... Ես զանգեր եմ ստանում մասնավոր շրջագայությունների խնդրանքով՝ ֆուտբոլային խաղերի ուղեգրերի, համերգի տոմսերի, զարդերի դիմաց»,-ասել է Դեզերը:
Կառուցապատողը, ով մարտին կնշի իր ծննդյան տարեդարձը, ավելացրել է. «Նվերները միշտ էլ հաճելի են... բայց, վերջիվերջո, սա բիզնես է, և եթե տարածք ես ուզում, պետք է գումար հավաքես և պայմանագիր կնքես»։
Խոհարար Թոդ Ինգլիշը կստեղծի նախասրահում գտնվող մասնավոր ռեստորանի ճաշացանկը: Dezer-ի հաճախորդների ցանկում են նաև Ալիշա Քիզը և Swizz Beatz-ը, ինչպես նաև NFL-ի աստղեր Թրևոն և Ստեֆոն Դիգսի հարազատները:




















