Ավարտին են մոտենում «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները
Jan 23, 2024
1 min read

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվում են մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։«Մեր հմուտ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի օր առաջ վերագործարկեն վերանորոգված ու արդիականացված շարժասանդուղքը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։




















