top of page

Կիպրոսի բրիտանական ռազմաբազայի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Մոտ 300 խաղաղ ցուցարար կիրակի օրը հավաքվել է Կիպրոսի Ակրոտիրիում գտնվող բրիտանական ռազմաբազայի մոտ՝ մեղադրելով այն Գազայում և Եմենում տարածաշրջանային հակամարտությունները սրելու մեջ, հաղորդում է AFP-ն:

Ցուցարարները պահանջում էին փակել ռազմաբազաները, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ։

Նրանք կրում էին «Անհապաղ դադարեցրեք կրակը», «Դադարեցրեք ցեղասպանության ֆինանսավորումը» գրություններով պաստառներ։

Մեծ Բրիտանիայում համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որտեղ ասվում է   Ակրոտիրիից Թել Ավիվ Մեծ Բրիտանիայի  և ԱՄՆ-ի  ռազմական թռիչքների մասին՝ Իսրայելի համար ռազմական բեռներով։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը AFP-ին ասել է, որ «Կիպրոսում գտնվող բրիտանական ուժերը շարունակում են աջակցել Գազա մարդասիրական օգնության առաքմանը, և դեպի Իսրայել թագավորական ՌՕՈՒ-ի ոչ մի թռիչք  մահաբեր բեռ չի տեղափոխել»:

Երթը կազմակերպվել է Կիպրոսի Խաղաղության խորհրդի կողմից և ստացել ձախակողմյան ընդդիմադիր AKEL կուսակցության, «Պաղեստինի համար միավորվածներ»-ի և այլ խմբերի աջակցությունը։

1/2382
bottom of page