top of page

Արևմտյան Ավստրալիայում 25 անտառային հրդեհ է բռնկվել․ 240 հրշեջ պայքարում է աղետի դեմ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Հարյուրավոր հրշեջներ կիրակի օրը պայքարում են Արևմտյան Ավստրալիա  նահանգի մայրաքաղաք Պերտի մոտ անկառավարելի անտառային հրդեհի դեմ, ինչը ստիպել է իշխանություններին կոչ անել  հրդեհի ճանապարհին հայտնված բնակիչներին  փախչել փրկվելու համար, հայտնում է Reuters-ը։

Հրշեջ ծառայությունները հայտնել են, որ կիրակի օրվա դրությամբ ավելի քան 25 անտառային հրդեհ է գործում հսկայական նահանգում, ընդ որում  Գինգին և մոտակայքում գտնվող Չիթերինգ կոմսությունների  գյուղական շրջանների բնակիչները վտանգի տակ են  արագ տարածվող հրդեհների պատճառով:

Ավստրալիան մտել է անտառային հրդեհների բարձր ռիսկային սեզոն՝ Էլ Նինյո եղանակային երևույթի պատճառով, որը կապված է այնպիսի իրադարձությունների հետ, ինչպիսիք են ցիկլոնները, երաշտները, անոմալ շոգը և անտառային հրդեհները:

Նահանգի հրշեջ պահպանության և արտակարգ  ծառայությունների վարչության  ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհի դեմ պայքարում է 240 հրշեջ: Տարերքի համար սահմանվել է  սպառնալիքի ամենաբարձր մակարդակ։

Հրդեհը, որի հետևանքով  այրվել է 417 հա թփուտներ, բռնկվել է շաբաթ օրը։

Տեղի օդերևութաբանական ծառայությունը կիրակի օրը «ծայրահեղ հրդեհի վտանգի» նախազգուշացում է հրապարակել  Արևմտյան Ավստրալիա նահանգի որոշ մասերի համար:

Պերտում կանխատեսվում էր առավելագույն ջերմաստիճան՝ 35 աստիճան Ցելսիուս (95 աստիճան Ֆարենհեյթ), որը երեք աստիճանով բարձր է քաղաքում միջին հունվարյան ջերմաստիճանից, հայտնում է օդերևութաբանական ծառայությունը։

Ավստրալիայի վերջին երկու հրդեհավտանգ սեզոնները հանգիստ են անցել՝ համեմատած 2019-2020 թվականների ավերիչ «Սև ամառ» անտառային հրդեհների հետ, որոնք ոչնչացրել են Թուրքիայի չափ տարածք և խլել 33 մարդու կյանք:

1/2382
bottom of page