top of page

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 27, 2024
  • 1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշատանքային այցով մեկնել է Ռուսաստան, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

Նա կմասնակցի ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Միութենական պետության Բաձրագույն պետական խորհրդի նիստ։ Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Միութենական պետության ստեղծման պայմանագրի դրույթների 2024-2026թթ. կատարմանն ուղղված փաստաթղթի նախագծի հաստատումն է եւ տարբեր ոլորտներում բելառուսա-ռուսական համագործակցության հետագա զարգացման քննարկումը։ Կողմերը կամփոփեն 2021-23թթ. հիմնական ուղղությունների միջոցառումների եւ 28 միութենական ծրագրերի իրականացումը։

Օրակարգում ընդգրկված են նաեւ հարցեր արտաքին քաղաքականության, գիտատեխնոլոգիական զարգացման, միասնական արդյունաբերական քաղաքականության իրականացման, երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման եւ զարգացման, Միութենական պետության ԶԼՄ-ների զարգացման մասին։

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները երկկողմ բանակցություններ կվարեն, որոնց ընթացքում կդիտարկեն բելառուսա-ռուսական փոխգործակցության առավել հրատապ հարցերը, կքննարկեն միջազգային թեմաներ։

1/2508
bottom of page