top of page

«Ժողովուրդ». Ներկուսակցական հարցերը՝ վեր արտաքին քաղաքականությունից․ ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը 3 ժամից ավել է տեւել: Քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցերը մղվել են երկրորդ պլան իշխանականների կողմից:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մեծ թափով շարունակել մարզային ակտիվի ու տարածքային կառույցների հետ աշխատանքը, նաեւ իր թիմակիցներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ կուսակցությանն անդամակցողների թիվը շատանա:

Իշխանականները նաեւ որոշել են մեդիադաշտում ակտիվանալ, հենց սրանով էլ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջին օրերին մեկը մյուսի հետեւից «տիկտոկյան» էջեր են բացել ու հոլովակներ են տեղադրում: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը տապալված է, դրա համար հույսները սոցցանցերն են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/1815
bottom of page