top of page

«Նա հիմա շատ տխուր է». պրոդյուսերը խոսել է Կիրկորովի հետագա կարիերայի մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 24, 2024
  • 1 min read
ree

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովն այժմ շատ տխուր է, NEWS.ru-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել պրոդյուսեր եւ ռեժիսոր Վիկտոր Կիննը։ Նրա խոսքով՝ արտիստի արտահայտությունը, թե ինքը «սխալ դռնով է մտել», անկեղծ է արտահայտվել (Կիրկորովն այդպես էր ասել Նաստյա Իվլեեւայի երելույթին մասնակցելուց հետո, երբ քննադատատության կենտրոնում էր հայտնվել)։ Փոփ-արքայի կարիերան այժմ կախված է նրա հետագա գործողություններից եւ հանդիսատեսի հավատարմությունից, հայտարարել է հրատարակության զրուցակիցը։



Նա շատ անտրամադիր է եւ, երբ ասել է, որ սխալ դռնով է մտել, Ֆիլիպն, իսկապես, զղջացել է»,- նշել է Կիննը։



Ռեժիսորը կատարողին ճանաչում է 1980-ականների վերջից. Կիրկորովն այնուհետեւ  աշխատել է Լենինգրադի երաժշտական ​​տանը եւ, ըստ ռեժիսորը նրան հիշում է, որպես «մուգ մազերով, խոշոր աչքերով, փառքով ու փողով չփչացած» տղա։ Միեւնույն ժամանակ, Կիննը դժվարացել է պատասխանել, թե արդյոք Կիրկորովի կարիերան ավարտվա՞ծ է մի շարք սկանդալներից՝ «մերկ երեկույթին» մասնակցելուց եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից զրկվելու հանրության պահանջից հետո: Պրոդյուսերը կարծում է, որ այժմ շատ բան կախված է անձամբ Ֆիլիպի պահվածքից, ինչպես նաեւ՝ հանդիսատեսի արձագանքից։

1/2381
bottom of page