top of page

Երևանի ավագանին կարգ է սահմանել անշարժ գույքի և հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 28, 2024
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև


վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են


իրականացնելու Երևան քաղաքում: Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։



Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից


ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:



Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել


տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի


կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ


հատվածները:



Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից


տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը:



Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝


15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր


օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում:

1/2508
bottom of page