top of page

Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա

Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների հետ կապված որևէ հստակություն չկա։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ ավելի ճշգրիտ տեղեկություններ լինելու դեպքում արտաքին գործերի նախարարությունը կհայտարարի։

Պատասխանալով հարցին, թե ադրբեջանական կողմի հետ խաղաղության պայմանագրի 3 համաձայնեցված սկզբունքները վերահաստատելու հարց արդյոք պետք է դրվի, թե՝ ոչ, իշխանական պատգամավորն արձագանքեց․ «Մեր կողմից հռչակված և հայաձայնեցված երեք սկզբունքը, բնակաբանար, որևէ վերահաստատման կարիք չունեն։ ՀՀ-ն այս հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է, և այն համաձայնեցվել է տարբեր ձևաչափերով»։

Նա նաև կարծիքով հայտնեց, որ առնվազն կարիք չկա վերադառնալ այդ սկզբունքներին։

bottom of page