top of page

Մեղրիի կադաստրի կոմիտեի գրասենյակը փակ է աշխատող չլինելու պատճառով․ կոմիտեի ղեկավար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 25, 2024
  • 1 min read

Կադաստրի կոմիտեի Մեղրիի ստորաբաժանումը գրասենյակ է, որը չի փակվելու։ Այս պահին այնտեղ աշխատող չունենք, սպասարկող մասնագետ չկա։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Մեղրիում մի շարք պետական մարմինների մասնաճյուղեր փակվում, այդ թվում՝  կադաստրի։

«Մասնագետ չունենք, 2 աշխատակիցն էլ ազատվել են աշխատանքից, այդ կապակցությամբ գրասենյակը փակ է, մոտակա օրերին մրցույթ է հրավիրվելու, որպեսզի այդ թափուր պաշտոնները համալրվեն»,- մեկնաբանեց Թովմասյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեղրիում մի շարք պետական մարմինների ստորաբաժանումներ են փակվում։

Հավելենք, որ այդ լուրերը հետո հերքվեցին։

1/2508
bottom of page