Հունաստանում սկսվել է 12-ամյա աղջկան բռնաբարած տասնյակ մանկապիղծների դատը. АМНА
- Investigative journalist

- Jan 9, 2024
- 2 min read
Հունաստանում սկսվել է մանկապղծության գործով դատավարությունը. տասնյակ մարդիկ մեղադրվում են 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ, տեղեկացրել է Աթենքի АМНА լրատվական գործակալությունը։
Դատապարտյալների նստարանին 25 տղամարդիկ են եւ զոհի մայրը, որը մեղադրվում է անչափահասի սուտենյորության մեջ՝ ծանրացուցիչ հանգամանքներում։ Մայրը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ հանցակից չէ ողբերգությանը, որն ապրել է իր երեխան, այդ են պնդում նաեւ աղջիկն ու նրա մյուս երեխաները, որոնք իրենց մորն անվերապահորեն անմեղ են համարում։ Կնոջ խոսքով՝ իր մեղքն այն է, որ չի գիտակցել, թե ինչ ապրումներ է ունեցել իր երեխան, ընդգծելով, որ բողոք է ներկայացրել անչափահասների գործերի կոմիտե, երբ հասկացել է, թե ինչ է կատարվում։
«Կոլոնոսի գործը» (Աթենքի շրջանի անվանմամբ) վերջին տարիներին մանկապղծության ամենամեծ սկանդալներից մեկն է դարձել Հունաստանում։ Գործն սկսել են հետաքննել 2022թ.։ Բռնության զոհը Կոլոնոսի շրջանում 12-ամյա աղջիկն է, որն աշխատում էր որպես մաքրուհի գործով անցնող գլխավոր ֆիգուրանտի խանութում։ 53-ամյա տղամարդը, որը երկար ժամանակ բռնաբարել է աղջկան եւ վաճառել նրան իր ծանոթներին, ձերբակալվել է։ Նրա «հաճախորդների բազան», ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ներառել է 213 ազգանուն։ Բայց դատարանի առջեւ է կանգնել ընդամենը դրանց մի մասը։ Հասարակությունը պահանջում է տալ բոլորի անունները։
Գործակալության տվյալներով՝ մեղադրյալների թիվը հասնում է 40-ի, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունը կալանքի տակ է։ Մեղադրյալների մեծ մասը, այդ թվում գործով անցնող գլխավոր ֆիգուրանտը՝ Իլիաս Միխոսը, եւ երեխայի մայրը արդեն ավելի քան 12 ամիս ժամանակավոր կալանքի տակ են, իսկ 18 ամիսը լրանում է ապրիլին։ Հունաստանի սահմանադրությունն արգելում է մարդկանց կալանքի մեջ պահել 18 ամսից ավելի՝ առանց դատավճռի, չնայած որոշ դեպքերում դատավորները խախտել են հիմնական օրենքը՝ վկայակոչելով քրեակատարողական օրենսգիրքը։
Դատն սկսվել է երկուշաբթի անվտանգության խիստ պայմաններում, այն դռնփակ է լինելու։
Նիստն սկսվելուց առաջ դատարանի մոտ հավաքված ամբոխը աղջկան պաշտպանող կարգախոսներ էր վանկարկում, եւ տուժածի քույրը խնդրել է մարդկանց հեռանալ, որպեսզի կարողանան սկսել դատական նիստը։
Աղջկա մայրը, բռնարարին տեսնելով, փորձել է դուրս պրծնել ոստիկանների ձեռքից եւ հարձակվել նրա վրա։
Աղջկա տատիկը պահանջել է «կախել աննորմալներին»։ «Թող արդարություն լինի, հանեք այդտեղից (մեղադրյալների աթոռից) մորը եւ կախեք աննորմալներին։ Դա խելամիտ կլինի»,- ասել է աղջկա տատիկը լրագրողներին։
Դատավարությունը կշարունակվի չորեքշաբթի





















