top of page

Ի տարբերություն շոու սարքողների, աշխատում ենք, չենք բոյկոտում․ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 7, 2024
  • 1 min read

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ոչ միայն ընդդիմադիր ավագանու 5 անդամ մանդատից զրկելու հարցն է, կան նաև այլ հարցեր։

Այս մասին  ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց  Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ բացատրելով, թե ինչու են որոշել մասնակցել։

«Օրակարգում կա նաև կարմիր գծերին վերաբերող արտոնությունը, որը մենք ենք ներկայացրել, որը ընդունվելու։ Առաջարկել ենք կարմիր գծերը կիրակի օրն անվճար դարձնել»,- նշեց նա։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը հայատարարեց, որ  ի տարբերություն շոու սարքողների, իրենք աշխատում են, չեն բոյկոտում։

Ըստ նրա՝  բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել։

Ավագյանը նշեց նաև, որ իրենք կողմ են քվեարկելու Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու նախագծերին, դեմ՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու նախագծերին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին  արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է:

 Ավելի վաղ  Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» և  «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, իսկ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին։

Հավելենք, որ սակայն, որ  «Հանրային ձայնից» ավագանու 2  անդամ մասնակցում էին նիստին։

1/2508
bottom of page