Սոֆյա Վերգարան բացահայտել է նախկին ամուսնուց՝ Ջո Մանգանիելոյից բաժանվելու պատճառը
- Investigative journalist

- Jan 24, 2024
- 1 min read

Սոֆյա Վերգարան բացահայտել է նախկին ամուսնուց՝ Ջո Մանգանիելոյից բաժանվելու պատճառը։ Իսպանական El País հրատարակությանը տված հարցազրույցում դերասանուհին ասել է, որ 47-ամյա Մանգանիելոն ցանկանում էր երեխաներ ունենալ, ընդլայնել ընտանիքը, սակայն Վերգարային դա չէր հետաքրքրում։
«Իմ ամուսնությունն ավարտվեց, քանի որ ամուսինս ավելի երիտասարդ էր. նա երեխաներ էր ուզում, իսկ ես չէի ուզում ծեր մայր լինել»,-հրատարակությանը պատմել է 51-ամյա Վերգարան,-«Ես կարծում եմ, որ դա անարդար է երեխայի նկատմամբ: Ես հարգում եմ նրանց, ովքեր այդ քայլին գնում են, բայց դա արդեն ինձ համար չէ»:
Դերասանուհին, ով արդեն 32-ամյա որդի ունի առաջին ամուսնուց՝ Ջո Գոնսալեսից, հավելել է, որ պատրաստ է իր կյանքի հաջորդ փուլին։ «19 տարեկանում ես ունեցա իմ որդուն, որն այժմ 32 տարեկան է, եւ ես պատրաստ եմ տատիկ դառնալ, ոչ թե մայր»,-շարունակել է Վերգարան,-«Ես գրեթե դաշտանադադարի մեջ եմ. սա իրերի բնական ընթացքն է»,-հավելել է նա:
Մանգանիելոն եւ Վերգարան 2023 թվականի հուլիսին հայտարարեցին, որ իրենք յոթ տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվելու «դժվար որոշում» են կայացրել։




















