top of page

«Ալաշկերտի» նորեկը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից է

Feb 11, 2024
1 min read

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ձախ եզրային Ստեֆան Աշկովսկին։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում», Նիդերլանդների «Ֆորտունայում», Սոֆիայի «Սլավիայում», ռումինական «Բոտոշանիում» և «Սեպսիում», հունական«Լամիայում» և այլ ակումբներում:

31-ամյա Աշկովսկին ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիայի պատանեկան և երիտասարդական հավաքականները, 26 հանդիպման է մասնակցել իր երկրի Ազգային թիմում՝ որոնցից երեքում մրցակցել է Հայաստանի հավաքականի հետ։

Սերբիայի չեմպիոն և Ռումինիայի գավաթակիր է։

1/2905
bottom of page