top of page

«Փաստ». «Մահմուդ Սաադին վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար». Նարեկ Նալբանդյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 13, 2024
  • 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանն իր հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին «աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից»:

«Փաստը» դիմեց Նալբանդյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը. «Իրականում ոչ թե պարզապես հեռացրել, այլ վռնդել եմ աշխատանքից՝ խաբեության ու չարաշահումների համար, այնպես որ չվճարված աշխատավարձի մասին խոսք լինել չի կարող: Այդքանից հետո նշյալ անձնավորությունը դեռ երես ունի ու այստեղ-այնտեղ կեղծ տեղեկություններ է տարածում»: Նարեկ Նալբանդյանին հարցնում ենք՝ տարածվող մեկ այլ տեղեկության համաձայն՝ ինքը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» (Eighty Eigth) հյուրանոցում «ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին»:

«Ոչ միայն հյուրանոցում, այլև ինձ պատկանող որևէ կազմակերպությունում երբեք դեռահաս չի աշխատել: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա հնարավոր չէ գտնել այնպիսի մեկին, որը աշխատած լինի իմ բիզնես կառուցվածքում ու վճարված չլինի, դա բացառվում է», - ասաց Նալբանդյանը:

bottom of page