top of page

Հայտնի են «Ոսկե ազնվամորու» հավակնորդները. Ջենիֆեր Լոպեսը եւ Սալմա Հայեքը տարվա վատագույն դերասանուհու հավակնորդներն են

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 23, 2024
  • 1 min read
ree

Մրցանակաբաշխության սեզոնն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ հերթը «Ոսկե Ազնվամորունն» է (The Razzies):



The Razzies-ը, որի նպատակն է անվանել տարվա անհաջող ֆիլմերը, հայտարարել է իր 44-րդ արարողության անվանակարգերը։



Ամենաշատ անվանակարգերը ստացել է «Չբռնվողները» ֆիլմը, որը գործողություններով հագեցած է, բայց չի գոհացրել քննադատներին։ Այն ստացել է յոթ անվանակարգ։



Երկրորդ հորիզոնականը հինգ անվանակարգերով կիսում են «Էկզորցիստ. հավատացողը»-ը՝ դասական սարսափ սերիալի վերածնունդը, եւ «Վինի Թուխ. արյուն եւ մեղր»՝ բոլորի սիրելի արջուկի «արյունոտ» պատմությունը: Սուպերհերոսների մասին երկու ֆիլմերը՝ «Շազամ․ աստվածների մոլեգնությունը» եւ Marvel-ի «Մրջյուն-մարդը» ստացել են չորս անվանակարգեր:



Տարվա վատագույն դերասան անվանակարգում ընդգրկվել են Ռասել Քրոուն («Հռոմի պապի էկզորցիստը»), Վին Դիզելը («Ֆասթ իքս»), Քրիս Էվանսը («Ուրվականը»), Ջեյսոն Սթեթհեմը («Մեգ 2»), Ջոն Վոյթ («Մերսի»): Վատագույն դերասանուհի անվանակարգում առաջադրված են Անա դե Արմասը («Ուրվականը»), Մեգան Ֆոքսը («Ջոնի եւ Քլայդ»), Սալմա Հայեքը («Սուպեր Մայքի վերջին պարը»), Ջենիֆեր Լոպեսը («Մայրը»), Հելեն Միրենը («Շազամ․ աստվածների մոլեգնությունը»):

1/2377
bottom of page