top of page

Վարդենիսի մարտական դիրքում սպանված 23-ամյա սպան Ոսկեվազ համայնքից էր, ուներ մեկ փոքր եղբայր

Jan 9, 2024
1 min read

Վարդենիսի  N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում սպանված սպա Կարեն Արայիկի Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։ NEWS.am-ին նախկին համայնքապետը պատմեց, որ 23-ամյա Կարենն ուներ մեկ փոքր եղբայր։

«Խելոք ընտանիքի տղա էր։ Մանկությանս ընկերոջ որդին էր։ Ինստիտուտն ավարտելուց հետո անցել էր ծառայության»,- պատմեց նա։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:



1/2905
bottom of page