top of page

Կիմ Չեն Ընի քույրը ծաղրել է Հարավային Կորեային

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 7, 2024
  • 1 min read

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոն, կիրակի օրը ծաղրել է Հյուսիսային Կորեայի կողմից զենքի արձակումը հայտնաբերելու Հարավային Կորեայի կարողությունը՝ հերքելով Սեուլի այն պնդումը, որ Հյուսիսային Կորեան նախօրեին հրետանային արկեր է արձակել ծովը։

Կիմ Յո Չժոն ասել է, որ Հյուսիսային Կորեան ծովափին վառոդ է պայթեցրել, որը նմանակել է   իր ափամերձ հրետանու կրակոցների ձայնը՝ սոսկ,   հարավկորեական զինվորականների հայտնաբերման կարողությունները փորձարկելու համար:

«Արդյունքն այնպիսին էր, ինչպիսին մենք ակնկալում էինք. Նրանք պայթյունի ձայնը շփոթել են կրակոցի ձայնի հետ և ենթադրել, որ դա սադրանք է։ Եվ նրանք նույնիսկ կեղծ ու նենգ հայտարարություն են արել, թե արկերն ընկել են ծովային սահմանից հյուսիս»,- ԿԺԴՀ առաջնորդի քրոջ խոսքերն է մեջբերում Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Հարավային Կորեայի զինվորականները հերքել են նրա հայտարարությունը որպես «ցածր մակարդակի հոգեբանական պատերազմ» և նախազգուշացրել են, որ ուժգին պատասխան կտան Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի:

Ավելի վաղ Հարավային Կորեայի զինված ուժերը հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան երկու օր անընդմեջ արկեր է արձակել երկու երկրների արևմտյան ծովային սահմանի մոտ։ Զինվորականները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 60 կրակոց է արձակել շաբաթ օրը՝ ավելի քան 200 արկ արձակելու հաջորդ օրը:


ree

1/2378
bottom of page