top of page

Ջամշլու գյուղի վարչական տարածքում բախվել են Lexus GT300-ն ու Mazda 3-ը. կա 6 վիրավոր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 7, 2024
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, բախվել են Lexus GS300 և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է  shamshyan.com-ը:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։



Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։



bottom of page