top of page

Վոլգոգրադում անօդաչուի գրոհի հետեւանքով հրդեհ է սկսվել նավթագործարանում

Feb 3, 2024
1 min read

Վոլգոգրադում անօդաչուի գրոհի հետեւանքով հրդեհ է սկսվել «Լուկօյլի» նավթագործարանում, տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։

Նրա խոսքով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ ՀՕՊ միջոցները հետ են մղել դրոնի գրոհը։ Հաջողվել է տեղայնացնել հրդեհը, զոհեր չկան։

«Այսօր գիշեր  ՀՕՊ ուժերը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հետ են մղել անօդաչուի գրոհը Վոլգոգրադի մարզում»,- նշել է նահանգապետն իր Թելեգրամ-ալիքում։

Նա ավելացրել է, որ գրոհը հաջողվել է կասեցնել Զականալիեի եւ Կալաչեւի շրջաններում։

1/2905
bottom of page