top of page

Մարզում ենք նյարդերը. աշխարհի ամենափոքր քվեստը՝ դագաղ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 27, 2024
  • 1 min read
ree

Ողջ թաղվելու եւ դագաղում փակվելու վախը հետապնդել է գրող Էդգար Ալան Պոյի կերպարներին, իսկ այժմ ոգեշնչել է ստեղծել աշխարհի ամենափոքր քվեստ սենյակը՝ դիահերձարանի թեմայով, որը հարմար չէ կլաուստրոֆոբների համար, գրում է Reuters-ը։

ree

Կենդանի գործողությամբ քվեստ սենյակը, որը մշակվել է Բարսելոնայում տեղակայված իսպանական Horror Box ընկերության կողմից, կոչվում է «Կատալեպսիա», եւ վկայակոչում է մի վիճակ, որը հեշտությամբ կարելի է շփոթել մահվան հետ: Մասնակիցները 30 րոպե ունեն դագաղից ազատվելու համար, իսկ գլուխկոտրուկները լուծում են իրենց խաղընկերոջ հետ հարակից դագաղներում՝ շփվելով բարձրախոսներով: Նրանց տեսախցիկների միջոցով դիտում է խաղի վարպետ Ավրորա Ալվարինոն, ով քվեստները նկարագրում է որպես «մտքի մարզասրահ»: Նա ասում է, որ ատրակցիոնը նախատեսված է վերստեղծելու «մի իրավիճակ, որին բոլորս, վաղ, թե ուշ, կբախվենք՝ սեփական հուղարկավորությունը»:

22-ամյա դերասանուհի Միրիամ Կաստելլան, ով ընտրվել է ընկերության կողմից՝ ցուցադրելու խաղը, խոստովանել է, որ «մի փոքր վախեցել է» դագաղի կափարիչը փակվելուց հետո։ Նրա գործընկերը՝ 39-ամյա պարող Կառլոս Գրանեդոն, ասում է, որ նախկինում մասնակցել է մոտ 15 քվեստների, սակայն այս փորձը եզակի է անվանել:



Տոմսեր ամրագրելիս խաղացողները կարող են հարմարեցնել մի քանի ասպեկտներ, ներառյալ դագաղի տեսակը, թե արդյոք նրանք ցանկանում են «դիակիզվել» վիրտուալ բոցերի եւ արհեստական ​​ծխի մեջ:

«Կատալեպսիան» իր ոգեշնչումը վերցնում է ողջ-ողջ թաղվելու վախից կամ տապոֆոբիայից, որը տարածված էր 19-րդ դարում, ինչպես արտացոլված է Պոյի «Վաղահաս թաղումը» պատմվածքում, որը նկարահանվել է 1962 թվականին։

bottom of page