Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն խուսափել է Էրդողանի հայտնած «մեգա նախագծի» մասին հարցից
- Investigative journalist

- Jan 25, 2024
- 1 min read

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը ներկայացրել է իր կուսակցության ծրագիրը Ստամբուլի զարգացման հետ կապված։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածուն ելույթի զգալի հատված նվիրել է գործող ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի քննադատությանը։
Բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն հանգամանքը, որ այն հարցին, թե ինչ է լինելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնած «մեգա նախագիծ» համարվող «Ջրանցք–Ստամբուլը», Մուրադ Քուրումն ուղղակի խուսափել է պատասխանից եւ ընդհանրական խոսել Ստամբուլի համաչափ զարգացումից եւ քաղաքացիների բարեկեցության ապահովման քայլերի մասին։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր «Ջրանցք– Ստամբուլ» ծրագրի մասին, որը փաստացի այլընտրանք էր դառնում բնական ջրանցք Բոսֆորի նեղուցին։




















