top of page

FreeNews հեռուստաընկերությունը կրկին եթերում է. Մարիամ Մարգարյան

Ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ FreeNews հեռուստաընկերությունը կրկին եթերում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է FreeNews հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանը։

Հիշեցնենք՝ պարտքերի պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։

Նշենք նաև, որ օրեր առաջ Մարիամ Մարգարյանն Aysor.am-ին ասել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, սակայն իրենք պատրաստվում են առաջիկայում պարտքն ամբողջությամբ մարել:

1/1967
bottom of page