Թուրքիային F-16-ների վաճառքը կախված է Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հավանությունից. պետդեպ
Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության հավանությունը ԱՄՆ Կոնգրեսի մի մասի համար կարեւոր գործոն է, որպեսզի թույլ տան Անկարային վաճառել F-16 ինքնաթիռներ։ Թուրքական TRT հեռուստալալիքին այսպիսի մեկնաբանություն են տվել պետդեպարտամենտում։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղուց հասկացրել է, որ աջակցում է F-16-ների թուրքական լրակազմի արդիականացմանը։ Կոնգրեսը կարեւոր դեր ունի [արտասահմանում] սպառազինությունների վաճառքի հարցում։ Կոնգրեսի որոշ անդամներ հրապարակայնորեն հայտարարել են, որ Թուրիային F-16-ների վաճառքը կարեւոր է, որպեսզի նա հավանություն տակ Շվեդիայի հայտին»,- հեռուստաալիքին տեղեկացրել են գերատեսչությունում։ Պետդեպարտամենտում ողջունել են թուրքական խորհրդարանի որոշումը՝ շվեդական արձանագրությանը հավանություն տալու մասին։
Քվեարկությունը խորհրդարանի գլխավոր վեհաժողովում տեղի է ունեցել երեքշաբթի։ Մասնակցել է 346 պատգամավոր (600-ից)։ Շվեդիայի հայտին հավանություն տալու օգտին քվեարկել է 287 օրենսդիր, 55-ը դեմ է քվեարկել, 4 հոգի ձեռնպահ է մնացել։ Խմբակցությունների մի մասը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 15 օր ունի, որպեսզի ստորագրի այդ որոշումը կամ հետ ուղարկի խորհրդարան։