top of page

Քերոբյանը եվրակոմիսարին ներկայացրել է «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 19, 2024
  • 1 min read
ree

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հայտնում են Էկոնոմիկկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։

Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման և «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը։

Ձեռք է բերվել պայմանավորվածութուն շարունակել համագործակցությունը ԵՄ գյուղատնտեսական կառույցների հետ։

1/2380
bottom of page