top of page

Ղազախստանի ռազմական քոլեջն ու ՊՆ սերժանտների պատրաստության կենտրոնը կհամագործակցեն. Պապիկյանը ծանոթացել է ծրագրերին

Jan 24, 2024
1 min read

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:


Ռազմական քոլեջում նախարարը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։

Նախարարն այնուհետև շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

1/2905
bottom of page