top of page

Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոյին

Jan 16, 2024
1 min read

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն:

Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․

«Բելառուսի իմ գործընկերոջ հետ շրջայց ենք կատարել Օլիմպավան մարզական համալիրում՝ ծանոթանալով հավաքների մասնակցող մարզիկների կեցության պայմաններին և մարզումներին:

Տարիների բարեկամությունն ամրապնդելով նաև սպորտում՝ ի նշան երախտիքի և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի, հանդիպման ավարտին Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով»:

1/2905
bottom of page