top of page

ԵՊՀ շրջանավարտը նշանակվել է ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար

Feb 7, 2024
1 min read

Միացյալ Նահանգների Սենատը քվեների 92 կողմ 5 դեմ հարաբերակցությամբ, Քուրթ Քեմփբելին հաստատել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում։ Քեմփբելն այս պաշտոնում կփոխարինի Վիկտորիա Նուլանդին, գրում է։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նորանշանակ տեղակալը 2021 թվականից զբաղեցնում էր ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի՝ Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում համակարգողի պաշտոնը։

Քեմփբելի պաշտոնական կենսագրության համաձայն, 67-ամյա դիվանագետը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում երաժշտություն և քաղաքական փիլիսոփայություն ուսումնասիրելով, գրում է «Ազատությունը»։

1/2905
bottom of page