Թայվանի նախագահ է ընտրվել իշխող կուսակցության թեկնածու Լայ Չինգ Տեն
- Investigative journalist

- Jan 13, 2024
- 1 min read

Թայվանի նախագահ է ընտրվել իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Չինգ Տեն, հայտնում է NBC News-ը։
Լայի հաղթանակը երկարացնում է Դեմոկրատական առաջադիմական կուսակցության (DPP) ութամյա իշխանությունը, որը համարվում է Պեկինի հետ ամենապակաս բարեկամականը։
Լայը ընտրություններում հաղթել է հավաքելով ժողովրդի ձայների 40%-ը։ Գլխավոր ընդդիմադիր «Կուոմինթանգ» կուսակցության Հոու Յուն հավաքել է 33 տոկոս, իսկ Թայվանի ժողովրդական պոպուլիստական կուսակցության հիմնադիր Կո Վենչժեն՝ 26 տոկոս ձայն։
Հոուն և Կոն, ովքեր երկուսն էլ կողմ են Պեկինի հետ ավելի սերտ կապերին, պնդում էին, որ Դեմոկրատական կուսակցության Չինաստանի մասով քաղաքականությունը չափազանց առճակատային է։
Թայվանի և Չինաստանի միջև հարաբերությունները վատթարացել են նախագահ Ցայ Ինգ Վենի օրոք, ով առաջին անգամ ընտրվել է 2016 թվականին և պաշտոնավարել ընդամենը երկու ժամկետ։
Չինաստանն իր վրդովմունքն արտահայտեց 2016 թվականին, երբ ԱՄՆ այն ժամանակվա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով խոսեց Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի հետ՝ ԱՄՆ-ի և Թայվանի առաջնորդների միջև առաջին նման խոսակցությունը այն բանից հետո, երբ նախագահ Ջիմի Քարթերը Թայվանը ճանաչեց որպես Չինաստանի մաս:




















