top of page

Մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 9, 2024
  • 1 min read

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:


ree

1/2377
bottom of page