top of page

Հայաստանը պատրաստ է խաղաղության, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի. Վահան Կոստանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 2, 2024
  • 1 min read

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, եթե վերջինիս կողմից քաղաքական կամք լինի:

«Սա քաղաքական կամք է՝ քաղաքական կամքի և առաջնորդության խնդիր: Հայկական կողմից մենք դա ունենք և բազմիցս դրսևորել ենք մեր քաղաքական կամքը: Եթե ադրբեջանական կողմն իսկապես հետաքրքրված է խաղաղությամբ, մեզ պարզապես կմնա ղեկավարների կողմից համաձայնեցված սկզբունքները դնել թղթի վրա և ստորագրել»,- ասել է փոխնախարարը:

Վահան Կոստանյանն այդ մասին Անթալիայի միջազգային դիվանագիտական հավաքում ասել է Reuters գործակալության թղթակցին:

Անդրադառնալով մյուս հարևանի՝ Թուրիայի հետ հարաբերություններին, փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է ամբողջական կարգավորման:

«Հայաստան-Թուրքիա, թույլ տվեք ևս մեկ անգամ ասել, որ սահմանը բացելով և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով մենք ցանկանում ենք հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման, որը չկա արդեն 30 տարի»,- ասել է փոխնախարարը։

1/2507
bottom of page