top of page

Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը ստացան Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք․ Շախմատի ֆեդերացիան ամփոփել է արդյունքները

Jan 21, 2024
1 min read

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը: Շախմատի ֆեդերացիան ամփոփել է արդյունքները։



«Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:



Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 5.5 միավոր:



Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ Մանուէլ Պետրոսյանը:

Լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

 

Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով վաստակեց 7.5 միավոր:

 

Արծաթե մեդալակիր դարձավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 7 միավորով:

 

Լավագույն եռյակը եզրափակեց Միլենա Գասպարյանը՝ 5.5 միավորով:

 

Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը ստացան Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք»,- հայտնում են ֆեդերացիայից։

1/2905
bottom of page