top of page

Լինել ուժեղ, «ինչ էլ, որ լինի»․ Աիդա Արամին իր նոր տեսահոլովակով ցանկանում է մոտիվացնել կանանց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 18, 2024
  • 1 min read
ree

«Սովորել ապրել, երբ հոգիդ պատրաստ է մարել»․ երգչուհի Աիդա Արամին՝ օրերս ներկայացրած իր «Ինչ էլ, որ լինի» տեսահոլովակով ցանկանում է մոտիվացնել կանանց եւ հորդորել վերգտնել իրենց ներքին ուժը։ «Շատ աղջիկներ իրենց ուժեղ կողմերը, արժեքն ու տեսակը չգիտեն․ հատկապես Հայաստանում նման երեւույթի շատ եմ հանդիպում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ցանկացա ստեղծագործել այդ թեմայով»,-ասում է երգչուհին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աիդան շեշտեց՝  ցանկանում է փոխանցել, որ պետք չէ հուսահատվել՝ ինչ էլ, որ լինի։ 

«Վերջին շրջանում, գուցե, մեր երկրի իրավիճակից ելնելով, շուրջս շատ էի նկատում կոտրված աղջիկների։ Հենց այդպես՝ 15 րոպեում ստեղծվեց այս երգը, որն, ըստ իս, շատ անկեղծ է ստացվել, ու շատ կցանկանամ, որ ինչպես իմ հոգում է ծնվել այս երգը, այդպես էլ այն լսող մարդիկ կարողանան դրա մեջ գտնել մի բան, որը կկպնի իրենց սրտին»։ 



Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, գործիքավորման շուրջ նա համագործակցել է իր վաղեմի ընկեր Նիկ Էգիբյանի հետ։ Տեսահոլովակում ներկայացված են կանացի մի քանի կերպարներ, որոնց մարմնավորում է Աիդան, իսկ զգեստների հեղինակը Արայիկ Գաբաջյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Երգչուհին նշում է՝ վստահ էր, որ հենց նա լավագույնս կարող էր կյանքի կոչել իր մտքերը։ 

«Կարծում եմ՝ բացի Հրանտից ոչ ոք ինձ չէր կարող հասկանալ՝ թե ինչ եմ ցանկանում, ու այդպես պատկերավոր դա ներկայացներ։ Հրանտ Մովսիսյանն այն մարդն է, որի աշխատանքն ամեն անգամ նոր բան է ցուցադրում։ Նա մեծ ռեժիսոր է, ու թեեւ առաջին անգամ էինք աշխատում, այնքան հաճելի էր, որ միանգամից իրար հասկացանք։ Շատ կարեւոր է, երբ ստեղծագործող մարդիկ հայտնվում են նույն ալիքի վրա»։ 

1/2378
bottom of page