top of page

Կիևի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ Լավրով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 22, 2024
  • 1 min read

Կիևի ռեժիմը հոգեվարքի մեջ է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 



«Արևմուտքը մոլագար համառությամբ Ուկրաինային դրդում է շարունակել զինված դիմակայությունը։ Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը խոչընդոտում է Արևմուտքի աջակցությունը Կիևի ռեժիմին։ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ գործողություն է սկսել ոչ թե Ուկրաինայի կամ ուկրաինացի ժողովրդի, այլ Կիևի հանցավոր վարչակարգի դեմ»,- հայտարարել է Լավրովը։ 

Նրա խոսքով՝ «Արևմուտքն Ուկրաինայում իր համար շահավետ բիզնես-նախագիծ է իրականացնում, իսկ Բայդենը և բրիտանական ղեկավարությունն Ուկրաինային աջակցությունն ընդդեմ Ռուսաստանի համարում են «գերազանց ներդրում»։ 



«Արևմուտքն Ուկրաինայում ցինիկաբար պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, որին ցանկանում է «իր տեղը դնել»։ Կիևն անխնա և միտումնավոր խոցում է Ռուսաստանում գտնվող զուտ քաղաքացիական թիրախները՝ արևմտյան զենքերով։ Կիևի իշխանությունները վերավաճառում են արևմտյան զենքերի մի մասը սև շուկայում, դժվար է պատկերացնել, որ դա տեղի է ունենում առանց արևմտյան գործարարների իմացության»,- նշել է նա։ 



Լավրովը նշել է, որ եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, ապա հարյուր հազարավոր կյանքեր կփրկվեն։ 

1/2508
bottom of page