top of page

Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանը չեղարկել է չվերթերը՝ «Իշա» փոթորկի մոտենալու պատճառով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 21, 2024
  • 1 min read

Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանը չեղարկել է երկուշաբթի նախատեսված տասնյակ չվերթներ՝ որպես նախազգուշական միջոց՝ ուժեղ քամու պատճառով, որը սպասվում է, երբ «Իշա» փոթորիկը հասնի Նիդեռլանդներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Օդանավակայանը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել 130 մուտքային և ելքային չվերթ և ճանապարհորդներին խորհուրդ է տվել  առցանց ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը:

Հոլանդական KLM ավիաընկերությունը՝ օդանավակայանի հիմնական օգտատերը, հոլանդական ANP լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկուշաբթի օրը եվրոպական 65 չվերթ է չեղարկել։

1/2508
bottom of page