top of page

«Մոսադի» նախկին տնօրենը կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել Քաթարի հրապարակային քննադատությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 4, 2024
  • 1 min read
ree

Իսրայելի «Մոսադ» հետախուզական վարչության նախկին ղեկավար Յոսի Քոհենը հայտարարել է, որ Իսրայելը պետք է միանվագ գործարք կնքի Գազայում մնացած բոլոր պատանդների համար և դադարի հրապարակայնորեն քննադատել միջնորդ Քաթարին, գրում է Times of Israel-ը։

Բանակի ռադիոյին տված հարցազրույցում հետախուզության նախկին ղեկավարն ասել է, որ Իսրայելը «ամեն դեպքում պետք է վճարի» ցանկացած նման գործարքի համար, «ուստի եկեք այն վճարենք այսօր ամենասկցբից բոլորի համար և կրճատենք անմարդկային ժամանակը, որը պատանդներն անցկացնում են Գազայում»:

Քոհենը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի վստահված անձը, քննադատել է Իսրայելում նրանց, ովքեր հրապարակայնորեն դեմ են արտահայտվում Քաթարին:

Ըստ Քոհենի, «սա միակ երկիրն է, որն այս պահին կարող է գործարք կնքել։ Նրա հետ հրապարակավ վիճելը սխալ է, և մենք պետք է խելամիտ վարվենք: Քաթարի հասցեին ցանկացած քննադատություն այս պահին պետք է դադարեցվի»:

Վերջին շաբաթներին Նաթանյահուն, ինչպես նաև նրա մի քանի նախարարներ, բազմիցս քննադատել են Քաթարին:

1/2382
bottom of page