Իմ խաչը ծանր է. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցի ժամանակ Ալեն Սիմոնյանը մի հարց բարձրացրեց։
«Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ բազմաթիվ վճիռներ են կայացվում։ Նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը համաձայնվում է, որ տեղի է ունեցել վիրավորանք, զրպարտության, դատավորները խուսափում են փոխհատուցման մեծ չափը սահմանելուց։
Խոսքը չի գնում նրա մասին, որ հնարավորինս շատ պատասխանող կողմին ծանր իրավիճակում դնել, բայց կա մեկ այլ ծայրահեղություն. երբ ծախսը՝ փաստաբան, պետական տուրք, նույնիսկ դատարանը կայացնելով որոշում, որով փաստում է, որ տեղի է ունեցել վիրավորանք, զրպարտություն, չի փոխհատուցում հայց ներկայացրած անձի ծախսերը»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով, բազմաթիվ նման գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցերի, երբ դատարանն ուղղակի մինիմալ շեմն է սահմանում։
«Ցավոք սրտի, իմ խաչը երևի ծանր է, Հայաստանում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։