top of page

Ռուս տիեզերագնացը տիեզերքում գտնվելու ընդհանուր տևողության նոր ռեկորդ է սահմանել

Feb 4, 2024
1 min read

Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերքում գտնվելու ընդհանուր տևողության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է «Ռոսկոսմոս»-ի թելեգրամյան ալիքը։



«Նա գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում տիեզերքում անցկացրել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան», - ասվում է հրատարակության մեջ։



Այժմ Կոնոնենկոն կատարում է իր հինգերորդ թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան (նա առաջին անգամ այնտեղ է գնացել 2008 թվականին)։ 



Ակնկալվում է, որ 2024 թվականի հունիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00:20-ին Օլեգ Կոնոնենկոյի՝ տիեզերքում անցկացրած ժամանակը կհասնի ընդհանուր 1000 օրվա:

1/2905
bottom of page