«Հանրապետության հրապարակ» կայարանում՝ հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները
- Investigative journalist

- Jan 15, 2024
- 1 min read

«Հանրապետության հրապարակ» կայարանում՝ հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այս մասին հայտնում է Երևանի Մետրոպոլիտենը։
Աշխատանքները սկսված են.
Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 հազար 892 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 514-ը երեք վագոնանի, 1347-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 452 հազար 550ուղևոր։
Փաստացի տեղափոխվել է 444 հազար 892 ուղևոր։
Կատարողականը՝ 98,3 % է։
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն:




















