top of page

Ողջ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 21, 2024
  • 1 min read
ree

Գերմանիայում շարունակվում են «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դեմ զանգվածային բողոքի ցույցերը, հայտնում է dpa-ն։

Մայնի Ֆրանկֆուրտում ցույցերին մասնակցել է մոտ 35 հազար մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։ Հարևան Լիմբուրգում ցույցերին մասնակցել է 2800 մարդ, իսկ Հանովերում՝ մոտ 35 հազար մարդ։

Այսօր՝ շաբաթ օրը, բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 100 վայրերում, իսկ կիրակի օրը ցույցեր են տեղի ունենալու Բեռլինում, Քյոլնում և Մյունխենում։

Ընդհանուր առմամբ, շաբաթ օրը ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայի 100 բնակավայրերում, որոնց մասնակցել է մոտ 100 հազար մարդ, գրում է dpa-ն։ Կիրակի օրը նմանատիպ ցույցեր տեղի կունենան Բեռլինում, Քյոլնում և Մյունխենում։

Ամբողջ երկրում գործողությունների պատճառը AfD-ի շուրջ ծագած սկանդալն էր։ Լրագրողները տեղեկացել են, որ կուսակցության անդամները նեոնացիստների և աջ արմատականների հետ գաղտնի քննարկել են Գերմանիայից փախստականներին և օտարերկրացիներին վտարելու ծրագրերը։

1/2382
bottom of page